Հայաստանին շնորհակալագիր է շնորհվել՝ SERCOM-ում ունեցած արժեքավոր ներդրման համար
Հայաստանին շնորհվել է շնորհակալագիր՝ SERCOM-ում ունեցած արժեքավոր ներդրման համար։
Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
«Քանի որ ՀՕԿ-ի Եղանակի, կլիմայի, հիդրոլոգիական, ծովային և հարակից բնապահպանական ծառայությունների և հավելվածների (SERCOM-3) հանձնաժողովի 3-րդ նիստը շարունակվում է, կցանկանայինք կիսվել որոշ կարևոր իրադարձություններով:
Եղանակի, կլիմայի, հիդրոլոգիական և ծովային ծառայությունների վերաբերյալ ընդունվել են կարևոր որոշումներ՝ շեշտադրելով այնպիսի կենսական նշանակության ոլորտներ, ինչպիսիք են Աղետների ռիսկի նվազեցումը, Գյուղատնտեսությունը, Առողջապահությունը և այլն:
Երեկ տեղի ունեցավ «SERCOM-ի գենդերային գործողությունների օր» խորագրով միջոցառումը, որտեղ կարևորվեց կանանց առաջնորդությունն աղետների և կլիմայական ռիսկերի նվազեցման գործում՝ #Early WarningsFor All/ «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության միջոցով:
Այսօր հատուկ զուգահեռ լրացուցիչ միջոցառման ժամանակ շնորհվեցին շնորհակալագրեր՝ ի նշան փորձագետների և երկրների SERCOM-ում ունեցած ներդրումների:
Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանին շնորհվել է Շնորհակալագիր՝ SERCOM-ում ունեցած արժեքավոր ներդրման համար։ Մենք անչափ հպարտ ենք այս ձեռքբերումով և մեր սրտանց երախտագիտությունն ենք հայտնում եղանակային և կլիմայական ծառայությունների զարգացման գործում ի շահ բոլորի նշանակալից քայլեր կատարելու մեր ջանքերի գնահատման համար:
Շարունակեք հետևել մեզ, քանի որ SERCOM-3-ի բեկումնային արդյունքներ ապահովող աշխատանքները շարունակվում են»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
Կարծիքներ