Ուկրաինայի կառավարությունը արտաքսված ուկրաինացիների համար կտրամադրի հատուկ հավաստագիր

Ուկրաինայի կառավարությունը արտաքսված ուկրաինացիների համար կտրամադրի հատուկ հավաստագիր

Ուկրաինայի կառավարությունը կտրամադրի  հատուկ հավաստագիր, որով Ռուսաստան արտաքսված ուկրաինացիների համար ավելի հեշտ կլինի վերադառնալ հայրենիք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:

«Ուկրաինացիները, որոնց արտաքսել են Ռուսաստան, կկարողանան ավելի հեշտ վերադառնալ հայրենիք։ Կառավարությունը նրանց կտրամադրի փաստաթուղթ-հավաստագիր ՝ Ուկրաինա վերադառնալու համար։ Այդ փաստաթուղթը կկարողանան ստանալ արտաքսված մարդկանց ընտանիքների անդամները պետական միգրացիոն ծառայությունում», - նշել է Շմիգալը:

Ըստ նրա՝ հավաստագրի ձևակերպումը կլինի անվճար և կիրականացվի հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի օգնենք յուրաքանչյուր ուկրաինացու տուն վերադառնալ», - հավելել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում