Ժամանակավորապես կդադարեցվի Արմավիրի մարզի մի քանի համայնքի ջրամատակակարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հուլիսի 29-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Դալարիկ, Արգինա, Շենիկ գյուղերի ջրամատակարարումը:
Ջրամատակարարումը դադարեցվելու է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարծիքներ