Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանի հարավում գտնվող Նինոծմինդա քաղաքից (Սամցխե-Ջավախքի շրջան) 24 կմ հեռավորության վրա 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնել է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա՝ Սամեբա գյուղի մոտակայքում։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ