ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել մարզերի իրացման ցանցում
Այսօր ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները հակահամաճարակային միջոցառումներ են իրականացրել մարզերի իրացման ցանցում և հանրային սննդի կետերում:
Գեղարքունիքի 3, Արարատի 3 և Վայոց ձորի 7 օբյեկտներում ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:
Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
Կարծիքներ