Արմեն Սարգսյանն ընդունել է Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարին

Արմեն Սարգսյանն ընդունել է Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավարին

Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մշակութային, միջկրոնական հարաբերությունների շուրջ:

Անդրադարձ է եղել նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում