ՀԱՄԱՍ-ը պատրաստ է երկարատև պատերազմի, իսկ գերիներին ծրագրում է փոխանակել բանտարկված պաղեստինցիների հետ

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է երկարատև պատերազմի, իսկ գերիներին ծրագրում է փոխանակել բանտարկված պաղեստինցիների հետ

ՀԱՄԱՍ-ը նախատեսում է գերի վերցրած իսրայելցիներին օգտագործել Իսրայելի բանտերում պահվող բոլոր արաբներին ազատ արձակելու և ՀԱՄԱՍ-ին ֆինանսավորելու մեղադրանքով ԱՄՆ-ում կալանավորված պաղեստինցիներին ազատ արձակելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Ալի Բարաքեն Associated Press գործակալությանը տված հարցազրույցում։

«Ամերիկայում կան կալանավորված պաղեստինցիներ: Մենք կխնդրենք նրանց ազատ արձակել», - ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:

Բարաքեն նաև հայտարարել է, որ զինյալները պատրաստ են հակամարտության զարգացման «բոլոր սցենարներին», ներառյալ՝ «երկարատև պատերազմի»: Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ն ունի հրթիռների զինանոց, որը բավական երկար կծառայի։ Բացի այդ, ըստ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի, խմբավորումն իր ուժերի միայն փոքր մասն է օգտագործել։ Վերջին  մարտերին, նրա տվյալներով, մասնակցել է գրեթե 2000 զինյալ, սակայն միայն Գազայում ՀԱՄԱՍ-ի բանակի թիվը կազմում է 40 000։

Պաշտոնյան նշել է, որ իրենք էլ զարմացած են եղել իրենց հարձակման հետևանքներից և ակնկալում էին, որ Իսրայելը կկանխի կամ կկարողանա նվազեցնել հարձակման հետևանքները։

«Մենք զարմացանք այս մեծ փլուզումից։ Մենք ծրագրում էինք որոշ հաջողություններ ունենալ և գերիների վերցնել, որպեսզի փոխանակենք նրանց։ Այդ բանակը թղթե վագր էր», - նշել է նա։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելը մեծամասշտաբ հարձակման էր ենթարկվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելը պատերազմ է հայտարարել և զորակոչել 300 000 պահեստային զինծառայողների։ Երկու կողմերից զոհերի թիվը գերազանցել է 1600-ը։

Գերի վերցվածների մասին տեղեկությունները տարբեր են։ Ըստ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի՝ ՀԱՄԱՍ-ը գերի է վերցրել ավելի քան 50 հոգու։ Մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ գերի է վերցրել և Գազա տեղափոխել շուրջ 150 մարդու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում