«Պատժամիջոցներն ու շանտաժը չեն աշխատի»․ Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը։
«Շանտաժը, ճնշումը, սպառնալիքները, որոնք իրականացվում են Վրաստանի դեմ, բացարձակապես չեն աշխատում։ Ընդդիմությունն ստիպված է քայլեր ձեռնարկել, որոնք, ի վերջո, կհանգեցնեն ընտրությունների օրինականության համընդհանուր ճանաչմանը»,- ասել է նա։
Իվանիշվիլին դե ֆակտո պատժամիջոցների տակ էր, երբ հրաժարվեց զոհաբերել Վրաստանի ազգային շահերը, ասել է Կոբախիձեն։
Նա նշել է նաև, որ դեռևս 2016 թվականին Միացյալ Նահանգները փորձել էր սառեցնել Իվանիշվիլիի ակտիվները շվեյցարական Credit Suisse բանկում՝ պատճառաբանելով պատժամիջոցների սահմանափակումները։ Վեճը ծագել է նրա դրամական միջոցների կառավարման վերաբերյալ պահանջների և դրա հետ կապված դատական գործընթացների շուրջ:
Սակայն 2024 թվականին Սինգապուրի դատարանը բանկին պարտավորեցրել էր միջոցները վերադարձնել Իվանիշվիլիին՝ ճանաչելով ակտիվների կառավարման խախտումները։
Կարծիքներ