Հայկական doodooc ստարտափը դարձել է FIFA-ի Աշխարհի գավաթի գործընկերը
Հայկական doodooc ստարտափը պաշտոնապես իրականացնելու է Կատարում մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության Երկրպագուների փառատոնի (FIFA Fan Fest 2022) երաժշտական վիզուալիզացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընկերությունը հայտնել է «Linkedin»-ի իր հարթակում:
doodooc-ը միավորել է ուժերը GL events-ի և Octagon-ի հետ՝ աշխարհի գավաթի լավագույն փորձն անմոռանալի դարձնելու համար: doodooc-ի երաժշտական վիզուալիզացիաները կցուցադրվեն Երկրպագուների գոտիների (FIFA Fan Zones) բոլոր էկրաններին:
doodooc-ը երաժշտության վիզուալիզացիայի գեներացնող հարթակ է, որը երաժշտություն ստեղծողներին հնարավորություն է տալիս ստեղծել բարձր կարգավորելի, մինչև 8K ձայնային ռեակտիվ անիմացիաներ՝ հիմնված աուդիոյի շերտերի խորը վերլուծության վրա։
Կարծիքներ