ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել պատմության մեջ ամենավաղածին երեխան. նա դարձել է Գինեսի ռեկորդակիր (տեսանյութ)

ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել պատմության մեջ ամենավաղածին երեխան. նա դարձել է Գինեսի ռեկորդակիր (տեսանյութ)

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում պաշտոնապես գրանցվել է պատմության մեջ ամենավաղածին երեխայի ծնունդը։ Ըստ Ալաբամայի համալսարանի, Քերթիս Մեանսը ծնվել է անցյալ տարի 21 շաբաթ և 1 օր հղիության ժամկետում՝ 420 գրամ քաշով:

Նշվում է, որ տղան արդեն մեկ տարեկան չորս ամսական է, սակայն Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել է միայն հիմա։

Քերթիսը միայնակ չի ծնվել. նա ուներ քույր՝ Կասիան, բայց նա ապրել է ընդամենը մեկ օր։ Բժիշկները տղայի ողջ մնալու հավանականությունը գնահատել են 1%, իսկ այն, ինչ տեղի է ունեցել հետո, որակվել է հրաշք։

Երեք ամիս անց Քերթիսին անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից, իսկ այս տարվա ապրիլին նա դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ անցկացրել է 275 օր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում