Նորվեգական Equinor նավթային հսկան դադարեցնում է ներդրումները ՌԴ-ում ու դուրս գալիս ռուսական համատեղ ձեռնարկություններից
Նորվեգական Equinor նավթային հսկան կսկսի դուրս գալ Ռուսաստանում իր համատեղ ձեռնարկություններից ՝Ուկրաիանում ՌԴ-ի ռազմական գործողությունների պատճառով, գրում է Bloomberg-ը։ Նորվեգական ամենամեծ էներգետիկ ընկերությունը 1,2 մլրդ դոլարի ակտիվներ ուներ ՌԴ-ում 2021թ-ի վերջին։ «Հիմա մենք դադարեցնում ենք նոր ներդրումները մեր ռուսական բիզնեսում և կսկսենք մեր համատեղ ձեռնարկություններից դուրս գալու գործընթացը՝ մեր արժեքներին համապատասխան»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Նորվեգիայի կառավարությունը նախօրեին էլ հայտարարել էր, որ ծրագրում է հեռացնել ռուսական ակտիվները իր 1,3 տրիլիոն դոլար արժողությամբ սուվերեն ֆոնդից: Հավելենք, որ նորվեգական նավթային հսկան ավելի քան 30 տարի գործում է Ռուսաստանում և 2012թ-ին համագործակցության համաձայնագիր է կնքել «Ռոսնեֆտ»-ի հետ։
Կարծիքներ