Ալիևը կդադարեցնի իր արյունալի դրոնային հարձակումներն Արցախի բնակչության դեմ միայն երբ ԱՄՆ-ն դրսևորի առաջնորդություն և ուժ. Ջեքի Սփիեր
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի վերջին սադրիչ գործողությունները, հորդորել է Միացյալ Նահանգներին անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։
«Ալիևը կդադարեցնի իր արյունալի դրոնային հարձակումներն Արցախի բնակչության դեմ միայն եթե/երբ ԱՄՆ-ն դրսևորի առաջնորդություն և ուժ։ Անհապաղ դադարեցրեք ԱՄՆ բոլոր տեսակի աջակցության տրամադրումն Ադրբեջանի, քանի դեռ այդ երկիրը չի վերադարձել բանակցային սեղան»,- գրել է Սփիերը։
Կարծիքներ