Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին հումանիտար օգնություն է ուղարկվել պատերազմից տուժած Արցախի բնակչությանը:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ տաք ծածկոցներով բեռնված մեքենաների շարասյունն ուղևորվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր: Երկու երկրների համագործակցությամբ իրականացվող մարդասիրական աջակցության ծրագրերը շարունակվում են:
Կարծիքներ