ԱՄՆ-ի նախկին նախագահ Թրամփն ստեղծել Է կայք իր կողմնակիցների հետ շփման համար

ԱՄՆ-ի նախկին նախագահ Թրամփն ստեղծել Է կայք իր կողմնակիցների հետ շփման համար

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել Է կայք, որը նախատեսված Է իր կողմնակիցների հետ հաղորդակցման համար, մարտի 30-ին հաղորդել Է Fox News հեռուստաալիքը: Կայքի տեղեկատվության համաձայն՝ ռեսուրսը նախատեսված Է «Թրամփի վարչակազմի հիանալի ժառանգության պահպանման եւ «Ամերիկան ամենից առաջ»(America first) կարգախոսի առաջմղման» համար: Հանրապետականի գրասենյակը «կձգտի իրազեկել, լուսավորել եւ ոգեշնչել բնակչության բոլոր խավերի ամերիկացիներին»:

Ռեսուրսն օգտատերերին թույլ Է տալիս «իրենց մտքերը կիսել ԱՄՆ-ի 45-րդ նախագահի եւ նրա տիկինոջ՝ Մելանյայի հետ: Նախկին նախագահի կողմնակիցները, լրացնելով բլանկն իրենց կոնտակտային տվյալներով, կկարողանան թողնել Թրամփների զույգին որեւիցե միջոցառման հրավերի կամ ինչ-որ առիթով նրանց ողջույնի հայտ:

Մարտի 21-ին Թրամփի ներկայացուցիչ Ջեյսոն Միլլերը Fox News -ի եթերում հայտնել Է, որ նախկին նախագահը սոցիալական ցանցեր կվերադառնա երկու կամ երեք ամիս հետո եւ հրապարակումներ կանի սեփական հարթակում: Մարտի 22-ին Սպիտակ տան նախկին ղեկավարը հավաստել Է այդ մտադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում