Փոթորկի հետևանքով ավելի քան 2000 ծառ է տապալվել ՌԴ-ի 12 տարածաշրջաններում
Գրեթե 2200 ծառ է տապալվել Ռուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանի 12 տարածաշրջաններում մոլեգնած փոթորկալի քամու հետևանքով, որը վայրկյանում հասել է 25 մետրի: Իսկ Մոսկվայի մարզում ավելի քան 500 ավտոմեքենա է վնասվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ տարերքի հետևանքով ամենաշատ ծառերը տապալվել են Մոսկվայում (1185) և Մոսկվայի մարզում (660)։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ անբարենպաստ եղանակի հետևանքով տապալված ծառերն ու առարկաներն ավելի քան 500 ավտոմեքենա են վնասել Մոսկվայում և Մոսկվայի մարզում։
Հունիսի 20-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 2 մարդ էր զոհվել, 18 մարդ՝ վիրավորվել։
Կարծիքներ