Հուլիսի 1-ից կարգելվի 15 տոննա և ավելի մեծ բեռնվածությամբ տրանսպորտային միջոցների մուտքը Էջմիածին
Վաղարշապատի համայնքապետարանից հայտնում են, որ հուլիսի 1-ից կարգելվի մեծ բեռնվածությամբ բեռնատարների երթևեկը Էջմիածնում: Սա տրանսպորտային միջոցի դատարկ քաշն է և առավելագույն բեռի զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել: Այդ երկու գործակիցների գումարը չպետք է գերազանցի 15 տոննան:
«Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ այսօր մեկնարկել են փողոցների` ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:
Որոշման համար հիմք են ծառայել քաղաքի բեռնաթափումը, ճանապարհների թողունակության սահմանափակումը և հանգամանքը, որ ծանր բեռնատարները վնաս են պատճառում քաղաքի հիմնանորոգված փողոցներին, քայքայում են ասֆալտաշերտը:
Տուգանքներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք հետևել ճանապարհային նշաններին»,- նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:
Կարծիքներ