Շվեյցարիան բոլոր երկրներին կոչ է արել չօգտագործել կասետային զինամթերք
Շվեյցարիան արգելք է դրել կասետային զինամթերքի վրա և կոչ է անում բոլոր երկրներին չօգտագործել այն։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ Ալեն Էլչինգերը՝ պատասխանելով Ուկրաինային նման զենք մատակարարելու ԱՄՆ որոշման հետ կապված իր երկրի դիրքորոշման մասին հարցին:
«Շվեյցարիան ի գիտություն է ընդունել Միացյալ Նահանգների ձեռնարկած միջոցները»,- ասել է Էլչինգերն ու հավելել, որ, որպես կասետային զինամթերքի կոնվենցիայի մասնակից պետություն, Շվեյցարիան աջակցում է այդ զենքերի կիրառման արգելքին և կոչ է անում բոլոր պետություններին չօգտագործել դրանք:
Հուլիսի 7-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշել է կասետային զինամթերք փոխանցել Ուկրաինային, որի կիրառմանը ՄԱԿ-ը դեմ է։ Նա նաև նշել է, որ Կիևը Վաշինգտոնին տրամադրել է գրավոր երաշխիքներ, որ այն նվազագույնի կհասցնի խաղաղ բնակչության համար այս տեսակի զինամթերք օգտագործելու ռիսկերը։
Կարծիքներ