Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Զախարովա
Մենք չենք օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների հարցին։
«Մենք չենք օգտագործում այս տերմինաբանությունը։ Ինչ վերաբերում է հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների առկայությանը, սա բոլորովին այլ թեմա է։ ինչ վերաբերում է երթուղիների ապաշրջափակմանը, ապա այս առումով մենք մեր տեսակետը հայտնել ենք, և ոչինչ չի փոխվել»,- ասել է նա։
Կարծիքներ