Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Կասպից ծովում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին հղումով։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 08։22-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Կարծիքներ