Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում ակտիվ շինաշխատանքներ են, բետոնացվում են կամրջի հիմքերը

Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում ակտիվ շինաշխատանքներ են, բետոնացվում են կամրջի հիմքերը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կոմունիկացիաների տեղափոխման, հողային, փոխհատման կամրջի հիմքերի բետոնացման և երկաթբետոնե հեծանների տեղադրման աշխատանքները:

 

Ավարտվել են սևահողի շերտի հեռացման աշխատանքները: Ավարտական փուլում է հողային աշխատանքների հիմնական մասը։ Ավարտվել են կմ 36+000-կմ 37+002 հատվածի 1 կմ երկարությամբ շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները, ինչի արդյունքում Մ-1 գործող ճանապարհի երթևեկությունը ժամանակավորապես տեղափոխվել է՝ գործող ճանապարհահատվածում նոր ճանապարհի լիցքի աշխատանքների նպատակով:

 

Իրականացված հանույթի ծավալը շուրջ 836.765 մ3 է (65.5%), լիցքի ծավալը` 729.000 խոր. մ (81.63%): Ընդհանուր 31 արհեստական կառուցվածքներից 29-ն ամբողջովին կամ 65%-ից ավելի կառուցված են։ Իրականացված է բետոնացման աշխատանքների 65 %-ը։

 

Ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Ագարակ-Ոսկեվազ ճանապարհային հանգույցի տարածքում, բետոնացվում են կամրջի հիմքերը։ Ծրագրի վերջին 1,4կմ հատվածում կատարվում են ասֆալտապատման և հիմքի շերտի տեղադրման աշխատանքներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում