Տավուշում ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր

Տավուշում ծեծի ենթարկված 6-ամյա երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր

Նախօրեին  Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում հարազատներից մեկի ողմից դաժան ծեծի ենթարկված երեխաները երկուսն էլ այս պահին գտնվում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

«Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ: Փոքրիկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում, ներկա պահին կատարվում է բժշկական զննություն:

Իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի կյանքին վտանգ է սպառնում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում