Առանց թիթեղների մնացած տանիք, խոնավ շքամուտքեր ու բնակարաններ...

Առանց թիթեղների մնացած տանիք, խոնավ շքամուտքեր ու բնակարաններ...

Առանց թիթեղների մնացած տանիք, խոնավ շքամուտքեր ու բնակարաններ, վնասված հատակ և պատեր, տարբեր ձևի և մեծության տարաներ։ Այս պատկերը Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1/7 շենքում է։ Անձրևների ժամանակ շենքի բնակիչները գիշերը չեն քնում, որպեսզի հասցնեն դատարկել ջրով լցված տարաները։ Տանիքի պատճառով անգամ չեն մտածում բնակարանը նորոգելու մասին։ Հարևաններից ոմանց դառը փորձը նրանց աչքի առաջ է։

Ալավերդի քաղաքում համայնքային բյուջեով բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ երբեք չեն նորոգվել։

Միայն կառավարության որոշմամբ հրատապ ծրագրեր իրականացնելուն ուղղված գումարով է համայնքապետարանը տարբեր տարիների ընթացքում տանիքների նորոգման ծրագիր իրականացրել։

Այս տարի պետության համաֆինանսավորմամբ, այն է՝ սուբվենցիոն ծրագրով, կնորոգվի 7 շենքի տանիք՝ 65 մլն դրամ ընդհանուր ներդրումով։ Համայնքի ավագանու որոշմամբ բնակիչները նույնպես ներդրում պետք է անեն՝ հիմնանորոգման գումարի 10%-ի չափով։ Ծրագրի այս բաղադրիչը, սակայն, բնակիչներին դժվար իրավիճակի առաջ է կանգնեցրել․ պահանջվող գումարը հավաքելը հեշտ չէ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում