Սպերցյանի գոլը և գոլային փոխանցումը հաղթանակ բերեցին Կրասնոդարին

Սպերցյանի գոլը և գոլային փոխանցումը հաղթանակ բերեցին Կրասնոդարին

 Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության. 10-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունել էր  «Խիմկի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կրասնոդար քաղաքի համանուն ակումբին հաջողվեց առավելության հասնել 3:1 հաշվով: Նախ խաղի 7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Վերջինս առաջին կեսի 33-րդ րոպեին դարձավ նաև արդյունավետ փոխանցման հեղինակ: «Կրասնոդար»-ը հանդիպման ավելացված րոպեին խփեց նաև երրորդ գնդակը: «Խիմկի»-ին հաջողվեց երկրորդ կեսում միայն կրճատել հաշվի տարբերությունը: «Կրասնոդար»-«Խիմկի»` 3:1:

Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: Առաջատարը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում