Կուրտ Քոբեյնի լեգենդար կիթառը վաճառվել է ռեկորդային 6 մլն դոլարով

Կուրտ Քոբեյնի լեգենդար կիթառը վաճառվել է ռեկորդային 6 մլն դոլարով

Կիթառը, որը նվագել է «Nirvana» խմբի կիթառահար Կուրտ Քոբեյնը MTV-ի եթերում «Unplugged» ելույթի ժամանակ, աճուրդում վաճառվել է ռեկորդային 6 մլն դոլարով, հաղորդում է AFP-ն:

Այդկերպ, Քոբեյնի երաժշտական գործիքը դարձել է ամենաթանկ կիթառը, որը երբեւէ վաճառվել է աճուրդում:

Պատմական լոտի մեկնարկային արժեքը կազմել է 1 մլն դոլար:

Կոբեյնի գործիքը, որը նա նվագել է ինքնասպանությունից ընդամենը հինգ ամիս առաջ, դարձել է Փիթեր Ֆրիդմանի սեփականությունը:

Գործիքի երջանիկ սեփականատերը նշել է, որ նախատեսում է  համաշխարհային շրջագայություն կատարել, որի ժամանակ կներկայացի կիթառը, իսկ ստացված հասույթը կհատկացվի կատարողական արվեստին աջակցելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում