Չինաստանում տեղի է ունեցել «Geely»-ի ամենամեծ ամենագնացի առցանց շնորհանդեսը
Չինաստանում տեղի է ունեցել «Geely HaoYue» նոր մոդելի` ապրանքանիշի շարքում ամենամեծ ամենագնացի առցանց շնորհանդեսը, գրում է «Motor»-ը:
Չափերով մեքենան համեմատելի է «Toyota Highlander»-ի հետ, իսկ տեղական շուկայում նրա հիմնական մրցակիցները կդառնան «Chery Tiggo 8»-ը եւ «GAC GS8»-ը: Նորույթի գները տատանվում են 103 600-ից մինչեւ 139 600 յուանի միջեւ:
«HaoYue»-ի երկարությունը, լայնությունը եւ բարձրությունը 4835, 1900 եւ 1780 միլիմետր են՝ համապատասխանաբար, անվային բազան 2815 միլիմետր է, իսկ ճանապարհային լուսավորումը՝ 190 միլիմետր: Այսպիսով, այն 31 սանտիմետրով երկար է Atlas-ից եւ 55 միլիմետրով կարճ է Highlander-ից: Շնորհանդեսի ընթացքում հայտարարվել է, որ Չինաստանի շուկայում մոդելի նորամուտը կլինի 184 ձիաուժ հզորությամբ 1.8TD տուրբոշարժիչով՝ զուգորդված ռոբոտացված 7-աստիճան փոխանցման տուփով:
«HaoYue»-ն հասանելի է հինգ կամ յոթ տեղանոց տարբերակներով՝ հաճախորդի ցանկությամբ կարելի է պատվիրել առանձին տեղադրված «կապիտանի» նստարաններ: Նստարանները ծալվում են հատակին հավասար, իսկ բեռնախցիկի ծավալը 2360 լիտր է:
Ամենագնացը հագեցած է երկրորդ մակարդակի ավտոպիլոտով՝ այն ունակ է ինքնուրույն պահպանել հեռավորությունը եւ շրջադարձ կատարել մինչեւ 150 կմ/ժ արագության դեպքում, ինչպես նաեւ արգելակել մինչեւ ամբողջովին կանգ առնելը: Շարժման ինքնավար ռեժիմի համար պատասխանատու են 24 հաղորդիչները եւ 17 օժանդակ համակարգերը։
«HaoYue»-ը ստացել է օդի մաքրման բարձրորակ CN95 արտոնագրված համակարգ։ Այն զտում է PM 2,5 մասնիկների մինչեւ 99 տոկոսը եւ ավելի քան 0,74 մկմ չափի կաթիլների 98 տոկոսը, որոնք կարող են պարունակել վիրուսներ եւ առողջության համար այլ վնասակար տարրեր: Կլիմայի եռաստիճան վերահսկման շնորհիվ մեքենայի սրահը կարելի է ընդամենը երեք րոպեի ընթացքում ամբողջովին ախտահանել:
Կարծիքներ