Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ասադի դեմ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ասադի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի դեմ։ Համապատասխան հրամանագիրը շաբաթ օրը հրապարակվել է Ուկրաինայի ղեկավարի կայքում։

Փաստաթղթում, մասնավորապես, պարզաբանվում է, որ Ասադը ենթակա է ակտիվների արգելափակման և որոշ այլ միջոցների։

Խափանման միջոցներ են մտցվել նաև 300 ֆիզիկական և 141 իրավաբանական անձանց նկատմամբ։ Պատժամիջոցների ցուցակում հայտնվածների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Այն ներառում է նաև Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսը, արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը և Իրանի մի քանի քաղաքացիներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում