Տեսանելի ապագայում Սաուդյան Արաբիայի և Իրանի հանդիպում նախատեսված չէ
Սաուդյան Արաբիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպում տեսանելի ապագայում նախատեսված չէ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան որոշակի առաջընթաց է գրանցել Իրանի հետ բանակցություններում, սակայն դա բավարար չէ, որպեսզի երկրները տեսանելի ապագայում հանդիպում անցկացնեն արտգործնախարարների մակարդակով։
«Իրանը պետք է օգնի ապագա համագործակցության վստահության ձևավորմանը, և կան մի շարք հարցեր, որոնք կարող են քննարկվել Թեհրանի հետ, եթե նա ցանկանում է թուլացնել լարվածությունը տարածաշրջանում», - ասել է սաուդցի դիվանագետը, որի անունը չի նշվում:
Կարծիքներ