ԱՄՆ-ը և Թայվանը մտադիր են հայտարարել տնտեսական կապերի շուրջ բանակցությունների մասին
ԱՄՆ-ը և Թայվան կղզին ծրագրում են հայտարարել տնտեսական համագործակցության խորացման և մատակարարման շղթայի ճկունությունը ուժեղացնելու բանակցությունների մասին։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց կարծիքով՝ առաջիկա համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կներառի առեւտրի դյուրացում, աշխատանք մատակարարման շղթաների հետ եւ գյուղատնտեսական ապրանքների առեւտուր։
Պետդեպարտամենտը և Սպիտակ տունը դեռ չեն արձագանքել այս տեղեկությունը հաստատելու ՏԱՍՍ-ի խնդրանքին։
Կարծիքներ