Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարում Ուկրաինային Brimstone հրթիռներ մատակարարելու վերաբերյալ

Մեծ Բրիտանիան բանակցություններ է վարում Ուկրաինային Brimstone հրթիռներ մատակարարելու վերաբերյալ

Մեծ Բրիտանիան Ուկրաինայի իշխանությունների հետ բանակցություններ է վարում զենքի վաճառքի շուրջ, այդ թվում՝ Brimstone հրթիռներ: Այդ մասին հաղորդում է The Times-ը :

Ինչպես նշվում է հոդվածում, Միացյալ Թագավորության Պաշտպանության նախարարությունը ուկրաինացի գործընկերների հետ քննարկում է MBDA միջազգային կոնսորցիումի բրիտանական ստորաբաժանման կողմից մշակված Brimstone հրթիռների մատակարարումը: Ինչպես նշում է The Times-ը, ուկրաինական նավերը կարող են զինվել նման հրթիռներով` թիրախավորման բարձր ճշգրտությամբ:

Բացի այդ, հոդվածում ասվում է, որ Լոնդոնը Կիևի հետ քննարկում է ուկրաինական ինքնաթիռների վրա յուրաքանչյուրը 100 հազար ֆունտ (138 հազար դոլար) արժողությամբ Brimstone հրթիռներ տեղադրելու հնարավորությունը: Մինչ այդ նմանատիպ հրթիռներ էին օգտագործվում Մեծ Բրիտանիայի թագավորական օդուժի կողմից Աֆղանստանում, Լիբիայում եւ Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում