Անօրինական միգրացիայի դեմ պայքարը պահանջում է համակարգված մոտեցում․ Բլինքեն

Անօրինական միգրացիայի դեմ պայքարը պահանջում է համակարգված մոտեցում․ Բլինքեն

Անօրինական միգրացիայի դեմ պայքարը պահանջում է համակարգված մոտեցում և ընդհանուր պատասխանատվություն է, ներառյալ Արևմտյան կիսագնդից դուրս գտնվող երկրների համար: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով Ամերիկայում միգրացիոն ճգնաժամի մասին:

«Մենք կանգնած ենք աննախադեպ մարտահրավերի առջև: Մեզ անհրաժեշտ է համակարգված տարածաշրջանային մոտեցում՝ ընդհանուր պատասխանատվությամբ: Մեր երկրներից ոչ մեկը չի կարող լուծել այս խնդիրը միայնակ գործելով », - ասել է նա Բոգոտայում Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի հետ համատեղ ասուլիսում, որը հեռարձակվել է Պետդեպարտամենտի կայքում։

Ըստ Բլինքենի, տարածաշրջանի երկրները նույնպես պետք է կարողանան «ավելի արդյունավետ կերպով լուծել անօրինական միգրացիայի հիմնական պատճառները»: «Այն, ինչը ստիպում է մարդկանց թողնել ամեն ինչ և սկսել աներևակայելի ռիսկային ճանապարհորդություն մեր մայրցամաքում՝ տնտեսական հնարավորություններն են: Մենք պետք է աշխատենք բռնության, կոռուպցիայի, վատ կառավարման դեմ պայքարելու համար»,- նշել է Բլինքենը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում