Նուլանդը ապրիլի 2-ից 9-ը կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս, Գերմանիա
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը ապրիլի 2-ից 9-ը կայցելի Ֆրանսիա, Թուրքիա, Հունաստան, Կիպրոս և Գերմանիա, որտեղ կքննարկի, մասնավորապես, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, Նուլանդը մեկնելու է երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու, Ուկրաինային ընդհանուր աջակցությունն ընդգծելու և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններին պատասխանը համակարգելու համար։
Կարծիքներ