Մաքքարթին նախատեսում է վաղաժամ հեռանալ ԱՄՆ Կոնգրեսից

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Քևին Մաքքարթին (հանրապետական Կալիֆորնիայից) մտադիր է վաղաժամկետ հեռանալ ԱՄՆ օրենսդիր մարմնից։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ Մաքքարթին համապատասխան ծրագրերով կիսվել է իր կուսակիցների հետ այն բանից հետո, երբ ամերիկյան օրենսդիր մարմնի ստորին պալատի մեծամասնությունը քվեարկել է նրան խոսնակի պաշտոնից հեռացնելու օգտին։ Կալիֆորնիայի 20-րդ Կոնգրեսի շրջանի ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2025 թվականի հունվարին։
Կարծիքներ