Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին, ժամը 02.25-ին, գծային բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Սեյեդսաեիդ Հ.-ն, որը 2021 թ. սեպտեմբերի 30-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության և յուրացման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:

«Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում