Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք
Հայաստանում մարտի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 307 դեպք, որից 409 հազար 57-ը`առողջացման, 8595-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից փաստացի բուժում է ստանում 2686 բուժառու:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մեկ օրում կատարվել է 1709 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, առողջացել է 80 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 950 հազար 838-ի:
Կարծիքներ