Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է սրել իրավիճակը Եվրոպայում

Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է սրել իրավիճակը Եվրոպայում

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու երկրի դիմումը պարունակում է Եվրոպայում լրացուցիչ էսկալացիայի վտանգ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս կարծիքը նա հայտնել է բրիտանական Financial Times թերթին կիրակի օրը հրապարակված հարցազրույցում:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ին երկրի անդամակցումը Ֆինլանդիայի՝ որպես Եվրամիության անդամ զարգացման երկու հիմնական տարբերակներից մեկն է՝ ԱՄՆ-ի և Շվեդիայի հետ պաշտպանական գործընկերության խորացմանը զուգահեռ։ «Այս բոլոր այլընտրանքներն ունեն այն առավելությունը, որ մեր անվտանգությունը կբարելավվի»,- ասաց նա։

Միաժամանակ Նինիստյոն խոստովանել է, որ Ֆինլանդիայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք լրացուցիչ ռիսկեր է պարունակում։ «Կարող է թվալ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելով մեր մտահոգությունները կվերջանան: Բայց տարբեր այլընտրանքները ներառում են ռիսկեր, որոնք մենք պետք է ճանաչենք: Այս պահին հիմնական ռիսկը Եվրոպայում իրավիճակի սրումն է»,- ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում