Այսօր առաջին անգամ իր հյուրերին ընդունեց ՀՀ կառավարության աջակցությամբ ընթացող ներդրումային ծրագրի շրջանակներում բացված Մայլեռ Մաունթին Ռեզորթ լեռնադահուկային հանգստյան գոտին. Ա. Թորոսյան

Այսօր առաջին անգամ իր հյուրերին ընդունեց ՀՀ կառավարության աջակցությամբ ընթացող ներդրումային ծրագրի շրջանակներում բացված Մայլեռ Մաունթին Ռեզորթ լեռնադահուկային հանգստյան գոտին. Ա. Թորոսյան

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր առաջին անգամ իր հյուրերին ընդունեց ՀՀ կառավարության աջակցությամբ ընթացող ներդրումային ծրագրի շրջանակներում բացված Մայլեռ Մաունթին Ռեզորթ լեռնադահուկային հանգստյան գոտին, որը գտնվում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքում (Եղիպատրուշ բնակավայր):
Որպես լեռնադահուկային սպորտի երկրպագու կարող եմ ասել, որ Մայլեռը էականորեն տարբերվում է մինչ այս եղած լեռնադահուկային գոտիներից թե՜ այս պահին գործող արագընթաց ճոպանուղիով (որոնք տարեց տարի շատանալու են), թե՜ սահքուղիներով։ 
Մայլեռի մոտակա տարիների զարգացման շնորհիվ Ապարան համայնքի այս տարածաշրջանը նոր շունչ է ստանալու, կառուցվելու են տասնյակ հյուրանոցներ և բացվելու են հազարավոր նոր աշխատատեղեր, քանի որ հանգստյան գոտին խիստ պահանջված է լինելու թե՜ մեր երկրի, թե՜ արտերկրի լեռնադահուկորդների համար։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին այս ներդրումային ծրագիրը կառավարությունում առաջխաղացնելու և հաստատման ներկայացնելու համար։
Հ.Գ. բացման առաջին օրը ամեն ինչ գերազանց էր, բացառությամբ հանգստյան գոտում գործող սրճարանի բացօթյա հատվածում ծխելու արգելքի պահպանման, որը սակայն հանգստյան գոտու ղեկավարի խոստման համաձայն կլուծվի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում