Ճապոնիայի և Ուկրաինայի արտգործնախարարները բանակցություններ են վարել Լեհաստանում
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին շաբաթ օրը Լեհաստան կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հայաշին Կուլեբայի հետ զրույցում համերաշխություն է հայտնել Ուկրաինային. «Ուզում եմ ասել, որ Ճապոնիայի կառավարությունն ու ժողովուրդը ձեզ հետ են՝ ուկրաինացի ժողովուրդ»,- ընդգծել է ճապոնացի նախարարը։ Նա նաև նշել է, որ Ճապոնիայի իշխանությունները շատ ոլորտներում Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ են իրականացնում՝ համագործակցելով միջազգային հանրության, այդ թվում՝ Յոթնյակի (G7) երկրների հետ»։ Բացի այդ, ըստ Հայաշիի, Տոկիոն խթանում է ուկրաինացի փախստականների ընդունման գործընթացը, որոնք հայտնվել են ծանր իրավիճակում։
Կարծիքներ