Խուզարկություն է իրականացվել Արթուր Վանեցյանի օգնականի՝ Արամ Գրիգորյանի բնակարանում. վերջինիս բերման են ենթարկել

Խուզարկություն է իրականացվել Արթուր Վանեցյանի օգնականի՝ Արամ Գրիգորյանի բնակարանում. վերջինիս բերման են ենթարկել

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտնել է, որ որոշում է կայացվել բերման ենթարկել Գրիգորյանին: Նրա խոսքով՝ փնտրել են հավաքի մասնակիցների ցուցակներ:

Նշենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Գրիգորյանը Երևանի Դեմիրճյան փողոցում մի քանի քաղաքացիների փող է բաժանում: Տեսանյութում լսելի է, որ քաղաքացիներից մեկը նաև տաքսու գումար է պահանջում: 

Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով տեսանյութը, լրագրողներին ասել էր, թե մուրացիկներ են եղել տվյալ անձինք, և Գրիգորյանը նրանց դրա համար է գումար տվել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում