ԱՄՆ-ը հավանական պատերազմում չի կարողանա դիմագրավել Ռուսաստանին և Չինաստանին նորագույն կործանիչների անբավարարության պատճառով. The National Interest
ԱՄՆ-ը հավանական պատերազմում չի կարողանա դիմագրավել Ռուսաստանին և Չինաստանին «ստելս» տեխնոլոգիայով կործանիչների պակասության պատճառով: Նման կարծիք է հայտնել The National Interest պարբերականի սյունակագիր Քրիս Օսբորնը:
Հեղինակը նշում է, որ չնայած F-22 և F-35 կործանիչների առկայությանը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն, ընդհանուր առմամբ, հինգերորդ սերնդի կործանիչների պակաս ունեն: Ավիապարկի հիմնական մասը կազմում են 4-րդ սերնդի օդանավերը, որոնք փորձագետի խոսքով՝ ունակ չեն աննկատ ներթափանցել հակառակորդի օդային տարածք՝ հաշվի առնելով ռուսական և չինական ՀՕՊ համակարգերի մակարդակը:
Օսբորնն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ օդային մարտերում գերազանցության համար անհրաժեշտ է արագություն, քողարկվածություն և մանևրելու ունակություն:
«ԱՄՆ ռազմաօդային ուժերին անհրաժեշտ են ինքնաթիռներ, որոնք կարող են ներթափանցել հակառակորդի ՀՕՊ համակարգի գործունեության գոտի»,- նշվում է հոդվածում:
Հոդվածագրի խոսքով՝ չինական HQ-9 կամ ռուսական С-400 համակարչգերը իսկապես կարող են խնդիրներ առաջացնել ԱՄՆ-ի համար ինքնաթիռների անբավարարության պարագայում:
Կարծիքներ