Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1,8 միլիոնը
Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1,8 միլիոնը, հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին, հաղորդում է Tasnim-ը:
Կիրակի Սիմա Սադաթ Լարին հայտնել է, որ երկրում դրական պատասխանով կորոնավիրուսի թեստերի թիվը գերազանցել է 1 801 000-ը վերջին մեկ օրվա ընթացքում 7260 նոր դեպք հայտնաբերելուց հետո:
Վերջին 24 ժամում համավարակը խլել է 73 քաղաքացու կյանք, մինչդեռ Իրանում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների ընդհանուր թիվը կազմում է 61 797 մարդ, հավելել է նա:
Ներկայում ավելի քան 1 543 100 մարդ ապաքինվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո կամ դուրս է գրվել հիվանդանոցներից Իրանի ամբողջ տարածքում, ասել է Լարին:
Ներկայում բուժվողներից 3 858-ը գտնվում է բժշկական կենտրոնների ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում առողջության կրիտիկական վիճակի պատճառով:
Կարծիքներ