Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
![Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը](https://freenews.am/uploads/images/image_750x_67a5f2622cacf.jpg)
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման բազմակողմ օրակարգին և Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների թեմային:
Ալեն Սիմոնյանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին ու տարածաշրջանային հետաքրքրության այլ հարցերի:
Կարծիքներ