Մի քանի մարդ Է զոհվել Սիրիային ԱՄՆ-ի հասցրած հարվածի արդյունքում. Washington Post
Մի քանի մարդ Է զոհվել իրանամետ աշխարհազորայինների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածի հետեւանքով, որը տեղի Է ունեցել Սիրիայում, իրանական սահմանի մերձակայքում: Այդ մասին հաղորդել Է Washington Post թերթը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրի:
Աղբյուրի խոսքով՝ հիմքեր կան կարծելու, որ հարվածը հանգեցրել Է փոքր քանակությամբ մարդկանց զոհվելու:
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել են, որ ավիահարվածի հետեւանքով ոչնչացվել են շիա խմբավորումների ենթակառուցվածքի մի շարք օբյեկտներ, որոնք ունեն Իրանի աջակցությունը: Այս քայլը, նշել են Պենտագոնում, դարձել Է Իրաքում ամերիկյան եւ կոալիցիոն զորքերի վրա վերջերս կատարված հարձակման պատասխանը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել Է, որ ամերիկացի զինվորականները հենվել են իրաքյան կողմի հետախուզական տեղեկատվության վրա եւ վստահ են հասցված հարվածի ճշգրտությանը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ