Միջուկային գերտերության առաջնորդ է գալիս Հայաստան, բնականաբար լայնամաշտաբ անվտանգության կանխարգելիչ միջոցառումներ են լինելու. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Միջուկային գերտերության առաջնորդ է գալիս Հայաստան - մի երկիր, ուր սրանից 8 ամիս առաջ զինված խումբ նախապատրաստում էր վարչապետի սպանությունը։
Բնականաբար լայնամաշտաբ անվտանգության կանխարգելիչ միջոցառումներ են լինելու։
Հ.Գ. Որտե՞ղ եք տեսել դիվերսիոն խումբ ման եկող անզեն ոստիկաններ։ Երբեմն տրամաբանելն օգտակար է»,- գրել է նա:
Կարծիքներ