Արագածոտնի մարզպետը մեդալներ է հանձնել Արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանը` Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանի և Ապարանի զինվորական կոմիսար Արայիկ Քոչարյանի ուղեկցությամբ մեդալներ են հանձնել Արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին։
Մասնավորապես, նրանք այցելել են Մովսես Գնելի Կարապետյանի (Հնաբերդ), Արմեն Մնացականի Փանոսյանի (Ապարան), Հրայր Հարությունի Համբարձումյանի (Ապարան), Գագիկ Վաղինակի Ղուկասյանի (Ձորագլուխ) ընտանիքներին և հանձնել հերոսների մեդալները։
Մարզպետը երախտագիտություն է հայտնել հերոսածին ծնողներին և առողջություն ու ամուր կամք մաղթել նրանց։ Պաշտոնատար անձինք այցելել են նաև Ապարանի եղբայրական գերեզմանատուն և ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին։
Կարծիքներ