Իսլամաբադը Նյու Դելիից պահանջել է համատեղ հետաքննություն անցկացնել հրթիռի անկման հետ կապված

Իսլամաբադը Նյու Դելիից պահանջել է համատեղ հետաքննություն անցկացնել հրթիռի անկման հետ կապված

Իսլամաբադը Նյու Դելիից պահանջել է համատեղ հետաքննություն անցկացնել մարտի 9-ին Պակիստանի տարածքում հնդկական ռազմական հրթիռի անկման հետ կապված միջադեպի կապակցությամբ։ Այս մասին շաբաթ օրը տարածված հայտարարությամբ հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն։

Ուրբաթ օրը Նյու Դելին խոստովանեց, որ ափսոսում է մարտի 9-ին տեղի ունեցած միջադեպի համար, երբ հնդկական հրթիռը պատահաբար արձակվեց Պակիստանի ուղղությամբ «տեխնիկական անսարքության» պատճառով։ Հնդկաստանի կառավարությունը նշել է, որ լուրջ է վերաբերվում միջադեպին և նշանակել է բարձր մակարդակի հետաքննող հանձնաժողով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում