Արմեն Սարգսյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հանդիպման ընթացքում անդրադարձել են արտաքին մարտահրավերների հաղթահարման ուղիներին

Արմեն Սարգսյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հանդիպման ընթացքում անդրադարձել են արտաքին մարտահրավերների հաղթահարման ուղիներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, շարունակելով հանդիպումներն արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ, դեկտեմբերի 6-ին ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների շուրջ, անդրադարձ է եղել դրանց հաղթահարման ուղիներին:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում