Կանադայում գիշերային ակումբում հրաձգություն է տեղի ունեցել

Կանադայի Ալբերտա նահանգի Կալգարի քաղաքում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին կիրակի հայտարարել է CTV հեռուստաալիքը :
Միջադեպը տեղի է ունեցել տեղի գիշերային ակումբներից մեկի մոտ: Ոստիկանները տեղում հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու՝ ծայրահեղ ծանր վիճակում: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է: Միաժամանակ հիվանդանոց է մեկնել մեկ այլ տղամարդ, որը նույնպես հրազենային վնասվածքներ է ունեցել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կարծիքներ