Ախուրյանում բռնկված հրդեհի պատճառով տնակ է այրվել

Ախուրյանում բռնկված հրդեհի պատճառով տնակ է այրվել

Մարտի 19-ին, ժամը 09:00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշինարաների բանավան փողոցի տնակներից մեկի մոտակայքում գտնվող խորդանոցի և հարակից շինության տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:14-ին, մարվել՝ 09:39-ին: Այրվել են խորդանոցը (մոտ 16 քմ) և հարակից շինությունը (մոտ 3 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում