19 երկրի ավիաընկերություն շաբաթական 37,5 մլն դոլար է կորցնում ՌԴ օդային տարածքը շրջանցելու պատճառով
Օտարերկրյա ավիաընկերությունները շաբաթական ավելի քան 37,5 մլն դոլար են ծախսում Ռոսաստանի Դաշնության օդային տարածքը շրջանցելու պատճառով, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից:
Գերատեսչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանը հարկադրված է փակել երկինքը այն երկրների ավիաընկերությունների համար, որոնք արգելել են ռուսական ավիաընկերություններին պատկանող օդանավերի թռիչքը և տարանցումն իրենց օդային տարածքով:
Այդ երկրներն են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրիան, Բելգիան, Հունգարիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեյցարիան և Շվեդիա:
Կարծիքներ