Երևանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Ժնևում համաձայնագիր է ստորագրվել

Երևանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը. Ժնևում համաձայնագիր է ստորագրվել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը Ժնեւում ստորագրել են Հայաստանի Հանրապետությունում Միջխորհրդարանական միության (IPU) Երիտասարդ խորհրդարանականների գլոբալ համաժողովի անցկացման մասին համաձայնագիր:

2024 թվականի սեպտեմբերին Երեւանում կանցկացվի Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը:

Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցերի քննարկման, փորձի փոխանակման եւ առաջխաղացման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում